Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։ Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:
Խորհրդարանի պատգամավորների՝ նախագահի իմփիչմենթի վերաբերյալ սահմանադրական հայցը պաշտպանել է Սահմանադրական դատարանի վեց անդամ, երեքը դեմէ հանդես եկել։ Այժմ խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է քննարկի և քվեարկի նախագահին իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անելու հարցով։
Իմփիչմենթի որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները խոստանում են դեմ քվեարկել, ենթադրաբար, իշխող կուսակցությունը չի կարողանա հեռացնել Զուրաբիշվիլիին պաշտոնից։