Բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների կյանքն այլևս չպետք է շարունակվի. Ավինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:22 16-10-2023
Առևտրի և ծառայությունների վարչության նախապատրաստած նյութերով նախորդ շաբաթ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող ևս երեք բենզալցակայան, մեկն Արաբկիրում, երկուսը՝ Էրեբունիում: Այս մասին զեկուցեցին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց․ «Բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների կյանքը մեր քաղաքում այլևս չպետք է շարունակվի․ դա նախ և առաջ վտանգավոր է, և հազար ու մի այլ տեսակի խնդիրներ է առաջացնում։ Հետևապես այս աշխատանքը մենք պետք է արունակենք»։

Ամենից շատ դիտված