Մոտ 200 հայ այսօր հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան կժամանի
copy image url

Մոտ 200 հայ այսօր հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան կժամանի

Ներքին 1 տարի առաջ - 12:40 16-10-2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը այսօր Թել Ավիվից Երևան Հայաստանի քաղաքացիների է տարհանելու: ՀՀ ԱԳՆ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ Կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։

Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

Մեր տեղեկություններով առայժմ Հայաստան է պատրաստվում գալ մոտ 200 իսրայելահայ։ Վայրէջքը նախատեսվում է Երևանի ժամանակով 15։30-ին։ Հավելենք, որ օրերս տարհանվել են նաև Արևելյան միջերկրածովյան միջազգային դպրոցում (The Eastern Mediterranean International School (EMIS)) սովորղ 3 հայ ուսանող, այժմ դասերին մասնակցում են առցանց ՝ մինչև նորից վերադառնալու հնարավորություն ունենան:

Ամենից շատ դիտված