64-ամյա տղամարդը Գառնիում մոպեդով ընկել է ձորը․ shamshyan.com
copy image url

64-ամյա տղամարդը Գառնիում մոպեդով ընկել է ձորը․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:25 16-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08․10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Էդվարդ Հ-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՆՓԱԻԿ թիվ 17 փրկարարական ջոկատի խմբի պետ Ռոման Խաչատրյանը, փրկարարներ Կառլեն Հովհաննիսյանը, Վահե Տեր-Վարդանյանը, Սարգիս Մարգարյանը և Մարգար Գրիգորյանը պատգարակով, մեծ դժվարությամբ դին մոտ 400 մետր դուրս են բերել անանցանելի վայրից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի դիատարին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված