Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կավելացնեն մարտական գործողությունների թիվը Գազայի հատվածի հյուսիսում և համանուն քաղաքում, գրում է Times of Israel-ը։
Նրա խոսքով՝ Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակումներ են ծրագրում հրեական պետության վրա և զենք կուտակում։
«Այստեղ, իսկապես, կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի գործունեությունը: Սա կլինի մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերն սկսել են լայնածավալ հարձակումներ իրականացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող և Գազայի հատվածում գտնվող թիրախների վրա։