ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. ԱԳՆ
copy image url

ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. ԱԳՆ

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:44 14-10-2023
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նա նշել է, հայտարարության այն հատվածը, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի:

Ամենից շատ դիտված