Երևանի քաղաքապետարանի ավագանու հատուկ նիստում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:
Մինչ արարողության մեկնարկը հյուրերը հերթով ժամանել են քաղաքապետարան։ Հյուրերի մի մասին քաղաքապետարանի մուտքի մոտ դիմավորել է հենց Տիգրան Ավինյանը։
Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նաև նախարարներ, մարզպետներ, ՔՊ-ական պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հավելենք, որ Երևանի ավագանու երեք ընդդիմադիր խմբակցությունները՝ «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը չեն մասնակցել արարողությանը։