Իսրայելի բազմաթիվ քաղաքացիներ լքում են երկիրը
copy image url

Իսրայելի բազմաթիվ քաղաքացիներ լքում են երկիրը

Արտաքին 1 տարի առաջ - 15:18 11-10-2023
Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» զինյալ խմբավորման և Իսրայելի միջև ընթացող ռազմական բախումների պատճառով Իսրայելի քաղաքացիները մայրաքաղաք Թել Ավիվի «Ben Gurion» օդանավակայինց շարունակում են մեկնել այլ երկրներ։

Ռազմական գործողությունների 5-րդ օրվա տվյալների համաձայն՝ մեծ թվով կանայք և երեխաներ արդեն իսկ մեկնել են Կիպրոս և Թուրքիա։

Նշվում է նաև, որ հոկտեմբերի 10-ին դադարեցվել է «Թուրքական ավիաուղիներ» և «Pegasus» ընկերությունների՝ դեպի Իսրայել իրականացվող թռիչքները՝ շարունակական բնույթ կրող ռազմական բախումների հետևանքով։

Հիշեցնենք, որ «ՀԱՄԱՍ»-ը հոկտեմբերիի 7-ին լայնամասշտաբ ռազմագործողություն էր սկսել Իսրայելի դեմ։

Ամենից շատ դիտված