Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են Mitsubishi-ն ու Nissan-ը, վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է․ shamshyan.com
copy image url

Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են Mitsubishi-ն ու Nissan-ը, վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 15:04 11-10-2023
Այսօր՝ ժամը 08.00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 31-ամյա Հովհաննես Ա-ի վարած Mitsubishi մակնիշի և 38-ամյա Աշոտ Ո․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու Nissan-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Վոլոդյա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Գ․Շամշյանի տեղեկություններով, Nissan-ի վարորդը վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։