ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի ցուցաբերելիք աջակցությունը կվերաբերի «հակաօդային պաշտպանությանը»։ Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը կայացել է Բրյուսելում։
Նա նշել է, որ խոսքը հրետանու և զինամթերքների մասին է, ու ՆԱՏՕ-ն ավելացրել է սպառազինությունների արտադրությունը։
Նա Ուկրաինային աջակցությունն անվանել է «բարերար շրջանակ»։
«ՀՕՊ-ը վճռական նշանակություն ունի քաղաքների, տնտեսության պաշտպանության համար, եւ դա կօգնի նրանց տնտեսությանը։ Այդ ժամանակ Ուկրաինայում ամեն ինչ կստացվի»,- ասել է Սթոոլտենբերգը։
Նա հայտնել է, որ իրենց «անհրաժեշտ է աջակցել եւ ավելացնել աջակցությունը», եւ ավելացրել է, որ դաշնակիցներից նոր հայտարարություններ է սպասում այս հանդիպման ընթացքում։