Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում
copy image url

Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում

Ներքին 1 տարի առաջ - 18:15 09-10-2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել մարզպետին, համայնքապետերին, նրանց աշխատակազմերին բռնի տեղահանվածներին առաջին օրվանից կացարանով ապահովելու գործում ցուցաբերած աջակցության համար։

Նախարարը հանձնարարել է պատշաճ կերպով կազմակերպել մարզում տեղակայված բռնի տեղահանվածների կարիքների բավարարումը, հետևել, որպեսզի երեխաները պարտադիր հաճախեն դպրոց։

Սանոսյանը հանձնարարել է գույքագրել մարզում ազատ բնակարաններն ու տները, որպեսզի քաղաքացիները հյուրանոցներից աստիճանաբար տեղափոխվեն հիմնական բնակության վայրեր։

Նախարարը հանձնարարել է նաև գույքագրել մարզում թափուր աշխատատեղերը և ըստ մասնագիտության ու կարիքի` բռնի տեղահանվածներին տեղավորել աշխատանքի։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը զեկուցել է մարզում կատարված աշխատանքը, ներկայացրել վիճակագրություն։

Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ տեղակայված է 4707 բռնի տեղահանված, որոնցից 1155-ը` հյուրանոցներում։

Ամենից շատ դիտված