Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
copy image url

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Ներքին 1 տարի առաջ - 15:00 07-10-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ:

Մեր ժողովուրդները կապված են բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներով։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված կառուցողական ջանքերը կարևոր ներդրում կունենան մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում»։

Ամենից շատ դիտված