«Նոյեմբերի 9-ից հետո էլ մենք բնակվում էինք Նախիջևանիկում։ Ռուսներն այնտեղ էին, բայց էլի վախ կար, որովհետև անընդհատ կրակոցներ էին լինում։ Երբ որ գնում էինք Ստեփանակերտ, երևում էին թուրքերը։ Մեր գյուղացիները նռների այգիներ ունեին և երբ գնում էին այգիներում աշխատելու՝ թուրքերը կրակում էին»,-
Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղից բռնի տեղահանված Տաթև Եղյանը։
Արցախցի աղջիկն ասում է՝ դիմացանք, բայց…
«Երբ սկսվեց էս վերջին պատերազմը, ռուսներն էլ չկարողացան ոչ մի բան ասել։ Էս մի պատերազմն արդեն անտանելի էր, տևեց 24 ժամ, բայց 44-օրյա պատերազմից վատ էր։ Ճանապարհը փակ էր, մարդիկ մի կերպ դուրս են եկել»,- շարունակում է Տաթև Եղյանը։
Դեպի Հայաստան ճանապարհը կրկնակի երկար էր թվում, իսկ արցախցու ապրելու կամքը ավելի վեհ։
«Երկու օր ճանապարհ ենք եկել: երեխաները սոված էին, գյուղից նուռ ու խնձոր էինք վերցրել, տվեցինք երեխեքին, որ սուս մնան, մինչև հասնենք։ Ամենադժվար պահը՝ անցակետն անցնելն էր, կարծես թե նորից ես ծնվում»,- պատմում է արցախցի աղջիկը։
Մանրամասները՝ տեսանյութում