Ադրբեջանը ՄԻԵԴ է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն
copy image url

Ադրբեջանը ՄԻԵԴ է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն

Ներքին 1 տարի առաջ - 20:44 05-10-2023
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը փոխանցվել է նրա մերձավոր ազգականներին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Ադրբեջանը տեղեկատվությունը տրամադրել է հայկական կողմի` ՄԻԵԴ ներկայացված դիմումի համաձայն։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանից անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես այն փոխանցվում է վերջիններիս հարազատներին»,– պարզաբանել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Ամենից շատ դիտված