Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը․ ՌԴ ՊՆ
copy image url

Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը․ ՌԴ ՊՆ

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:35 30-09-2023
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ փոխգործակցելով Բաքվի և Ստեփանակերտի հետ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված ուժերը շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ ստացվել է 21 միավոր զրահատեխնիկա, 51 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 24 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 62 միավոր դաշտային հրետանային համակարգեր, համազարկային հրթիռային կայաններ և ականանետեր, ավելի քան 5,3 հազար միավոր հրաձգային, հակատանկային զենք և հակազենիթային կոմպլեքսներ, մոտ 3,3 մլն զինամթերք»: