Նրանց վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսակը՝ Ստեփանակերտից այրվածքներով տեղափոխված հիվանդների մասին
copy image url

Նրանց վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսակը՝ Ստեփանակերտից այրվածքներով տեղափոխված հիվանդների մասին

Ներքին 1 տարի առաջ - 17:36 30-09-2023
«Հիվանդները շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը։

Հարցին՝ այս ընթացքում հիվանդների մոտ դրական դինամիկա նկատվել է, թե ոչ, խոսնակն ասաց․ «Դրական դինամիկա այս պահին ոչ մեկ չունի, հիվանդների վիճակը նույն է»։

Հիշեցնենք, որ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում Արցախում բենզինի պահեստի պայթունից այրվածք ստացած 86 քաղաքացի։ Ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 20-ից ավելի հիվանդ։