Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
copy image url

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:17 29-09-2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքները:

Ուկրաինացի գործընկերը կարեւորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Երկուստեք կարեւորվել է խորհրդարանների դերը միջազգային հարաբերություններում՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները:

Կողմերն առաջնահերթություն են դիտարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ անվտանգային խնդիրների լուծման հրատապությունը:

Ամենից շատ դիտված