Մարտունու քաղաքապետի հուղարկավորությանը ներկա էին նաև Արմեն Գրիգորյանը, Սամվել Բաբայանը
copy image url

Մարտունու քաղաքապետի հուղարկավորությանը ներկա էին նաև Արմեն Գրիգորյանը, Սամվել Բաբայանը

Ներքին 1 տարի առաջ - 13:05 29-09-2023
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորվում են սեպտեմբերի 19-20-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված արցախցիները։ Այսօր տեղի ունեցավ նաև Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորությունը։

Հուղարկավորությանը ներկա էր Հայաստանի Անվտնագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եռաբլուրում էր նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և օրեր առաջ Արցախից Հայաստան տեղափոխված Սամվել Բաբայանը։

Նշենք, որ և Արմեն Գրիգորյանը, և Սամվել Բաբայանը հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի