Եթե նորմալ երկիր չկառուցենք, պետք է մոռանալ ոչ միայն Արցախը հետ բերելու, այլ նաև մնացած տարածքները պահելու հնարավորության մասին
copy image url

Եթե նորմալ երկիր չկառուցենք, պետք է մոռանալ ոչ միայն Արցախը հետ բերելու, այլ նաև մնացած տարածքները պահելու հնարավորության մասին

Ներքին 1 տարի առաջ - 12:49 28-09-2023
Իրավաբան, ԵՊՀ դոցենտ Արսեն Թավադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սա յուրաքանչյուր հայի համար անձնական ողբերգություն է: ԲԱՅՑ ՍԱ ՄԵՐ ԱՎԱՐՏԸ ՉԷ:

Մի քանի միտք կուզեի ասել`

1. Ընդամենը մի քանի տարի առաջ Արցախի գոյության դադարումն անիրական բան էր թվում: Դավաճանության մակարդակի հասնող ապիկար կառավարման արդյունքում սա դարձավ իրականություն:

Պետք է բոլորս հիշենք, որ նույն բանը կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի Հանրապետության հետ, ինչքան էլ դա թվա անիրատեսական: Պետք է միշտ հիշել այս վտանգը:

Եթե ապիկար կառավարումը շարունակվի կամ ապագայում կրկին վերարտադրվի, Հայաստանի լուծարումը իրականություն կդառնա:

2. Մի քանի հոգու մոտ հանդիպեցի պնդում, որ Արցախի կորստի պատճառը մաքսիմալիզմն էր: Պատմությունը բացարձակ այլ բան է ասում` ՀՀ-ն միշտ պատրաստ է եղել զիջումների: Իսկ վերջին երեք տարին փաստացի ընդունել է ցանկացած պահանջ: Ահա և արդյունքը:

Արցախի կորստի պատճառը ոչ թե մաքսիմալիզմն էր, այլ պատերազմի պատրաստ չլինելը, ռեսուրսները մսխելը: Եթե մեր պետությունը պատրաստվեր պատերազմի, այսպես չէր լինի: Ընդ որում ես չեմ խոսում վերջին երեսուն տարիների մասին: Վերջին երեք տարվա ընթացքում կարելի էր կատարել ահռելի աշխատանք, որի չնչին մասը նույնիսկ չի կատարվել:

Չեն կատարվել նույնիսկ այն գործողությունները, որոնք մեծ ֆինանսական ծախս չեն պահանջում:

3. Շատերը հարցնում են «ինչպես ենք հետ բերելու Արցախը», «ինչպես ենք պահելու Սյունիքը»: Այս երկու հարցերն իրար չեն հակադրվում: Հայաստանի մնացած տարածքները պահելու և Արցախը հետ բերելու համար պետք է նույն քայլերը կատարվեն:
Եթե նորմալ երկիր չկառուցենք իհարկե պետք է մոռանալ Արցախը հետ բերելու մասին, բայց նաև պետք է մոռանալ մնացած տարածքները պահելու հնարավորության մասին:

Միջին հնարավոր չէ:

4. Եվ ամենակարևորը` մենք կարող ենք: 2020թ.-ից առաջ տարածված միֆ էր, որ Ադրբեջանը երբեք չի հարձակվի, ադրբեջանցի զինվորը վախկոտ է:

Հիմա էլ հակառակ միֆն է տարածվում, որով փորձում են պնդել, որ մենք շանս չունենք` ներկայացնելով Ադրբեջանին որպես գերտերություն:

Իհարկե թշնամուն պետք չի թերագնահատել, բայց չի կարելի նաև թերագնահատել մեզ:

Եթե մենք այս ապիկար կառավարմամբ դեռ գոյություն ունենք, պատկերացրեք ինչ կլիներ նորմալ (չեմ ասում լավ) կառավարման դեպքում:

ՍԱ ՄԵՐ ԱՎԱՐՏԸ ՉԷ»։



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում