Երեկ ՌԴ օդատիեզերական ուժերի սանավիացիան ԼՂ-ից ՀՀ է տարհանել պшյթյունի հետևանքով տուժած 58 քաղաքացու
copy image url

Երեկ ՌԴ օդատիեզերական ուժերի սանավիացիան ԼՂ-ից ՀՀ է տարհանել պшյթյունի հետևանքով տուժած 58 քաղաքացու

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 10:10 27-09-2023
Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները շարունակում են աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բուժհաստատությունների գործընկերներին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով վիրավորված խաղաղ բնակիչների բուժման և տարհանման հարցում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Նախօրեին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սանավիացիան Լեռնային Ղարաբաղից ՀՀ է տարհանել պայթյունի հետևանքով տուժած 58 քաղաքացու:

«Ներկայումս խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատից տարհանվել է 16 քաղաքացի, ԼՂ հոսպիտալիս և հանրապետական բժշկական կենտրոնից՝ համապատասխանաբար 7 և 35 վիրավոր», - հայտնել է բժշկական ջոկատի պետ Պավել Սուսլովը։

Խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում շարունակում են մնալ 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա, ովքեր այս պահին չեն կարող վերադառնալ իրենց տները։