«Ստեղծել դաշտային ճամբարներ». սպիտակ խալաթներով ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի
copy image url

«Ստեղծել դաշտային ճամբարներ». սպիտակ խալաթներով ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի

Ներքին 1 տարի առաջ - 16:55 26-09-2023
Առոջղապահության նախարարության մոտ բուժաշխատողները սպիտակ խալաթներով բողոքի ակցիա է իրականացվում: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այս ողբերգական պահին պարտավոր է պատշաճ արձագանքել և աշխատանքները կազմակերպել արտակարգ ռեժիմով։

«Գործեք արտակարգ իրավիճակի ռեժիմով, ունենք առաջարկ–պահանջ` Արցախից բռնի տեղահանվածներին բուժօգնություն տրամադրելու համար Կոռնիձորում ստեղծել դաշտային ճամբարներ»,– ասում են բուժաշխատողները։

Նրանք պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան։