Արցախից այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ ԱՆ և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ
copy image url

Արցախից այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ ԱՆ և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

Ներքին 1 տարի առաջ - 15:45 26-09-2023
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

«Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն բոլոր տուժածներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված