Չի կարող լինել շարժում, որի ղեկավարը կազմի հանրային լեգիտիմության հիմքն անհայտ է․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան
copy image url

Չի կարող լինել շարժում, որի ղեկավարը կազմի հանրային լեգիտիմության հիմքն անհայտ է․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Ներքին 1 տարի առաջ - 23:53 24-09-2023
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը facebook-ի իր էջում գրել է․

«Ռուսաստանում ինչ կուսակցություն էլ ստեղծվի, վերջում КПСС է ստացվում, իսկ Հայաստանում' Դիմադրության Շարժում։

1. Չի կարող համազգային շարժումը լինել կուսակցական պլատֆորմի վրա, որովհետեւ դա ոչ թե իշխանություն ձեռք բերելու համար է, այլ իրավիճակի բեկումնային փոփոխության։

2. Չի կարող նման շարժման որոշումները ընդունվեն ինչ-որ փակ խմբակի կողմից, փակ եղանակով, դա տանելու է փակուղի եւ հանրային անվստահության է հանգեցնելու։

3. Չի կարելի մեթոդոլոգիան ներկայացնել որպես ստրատեգիա։ Փողոց փակելը, դասադուլը, գործադուլը մեթոդ է, որն անիմաստ է, երբ չկա ստրատեգիա, նաեւ' հայտարարված նպատակ։

Դա նույն բանն է, որ մարդիկ օրերով երթ են անում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչի համար։

4. Չի կարող լինել շարժում, առանց անձնական պատասխանատվության, առանց աշխատակազմի, առանց հանրային ռեսուրսի ներգրավվման բաց եւ ներառական մեխանիզմների' մտավոր, նախաձեռնողական ու կազմակերպչական։

5. Չի կարող լինել ղեկավար մարմին, որի անդամներն այլ մարմինների ներկայացուցիչներ են, այլ ոչ թե ինքնաբավ ու անձնական պատասխանատվություն կրող մարդիկ։

6. Չի կարող լինել շարժում, որի ղեկավարը կազմի հանրային լեգիտիմության հիմքն անհայտ է։
Ամենավատն այն է, որ այս անգամ մենք չունենք պարտվելու իրավունք»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված