«Նա համարձակվում է ասել, որ այստեղ կանգնած հայրենասերները մեր երկրի անկախությանը վնասելու են։ Նա հերթական անգամ անում է սև ու սպիտակի բաժանում։ Հերթական անգամ երբ որ փորձի երկիրը հանձնել, մեղքը գցում է այստեղ կանգնած մարդկանց վրա»,- այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա շեշտեց՝ այս շարժումը ունի մեկ հովանավոր՝ հայրենասեր հայրը, ՀՀ քաղաքացին։
«Ցանկացած մարդ, ով կասկածի տակ կդնի ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը, իմ անձնական թշնամին է»,- ընդգծեց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։