Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ Անդրանիկ Թևանյանը նկատեց․ «Նիկոլ Փաշինյանը ինչ որ հայտարարում է, ճիշտ հակառակ ուղղությամբ է լինում։ Նա վարկաբեկել է ՀՀ բոլոր գաղափարները և նենգափոխել և վերափոխել բառերի իմաստը․ խաղաղությունից խոսում է, պատերազմ է բերում։ Ես սարսափով եմ լսում ինքնիշխանությունը բառը իր շուրթերից․ դա նշանակում է, որ ոչնչացնելու է այդ ինքնիշխանությունը»։
Թեևանյանն ասաց, որ Փաշինյանը միտումնավոր մեզ թշնամի է դարձնում բոլոր դաշնակիցների հետ։
Հարցին, թե ով է ընդդիմության թեկնածուն, Թևանյանն ասաց, որ ժամանակին դա հասարակությանը կներկայացվի։
«Գաղտնի չի պահվում, ուղղակի այդ գործընթացն իր տրամաբանական ընթացքն ունի։ Մեծ հաշվով՝ մեր ժողովուրդն իր ակտիվ մասնակցությամբկներկայացնի իր թեկնածուին»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։