​​​​​​​Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարգավորել են ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի ժամանակը․ Լավրով
copy image url

​​​​​​​Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարգավորել են ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի ժամանակը․ Լավրով

Արտաքին 1 տարի առաջ - 22:12 23-09-2023
Ռուսական խաղաղապահ առաքելությունն ամեն կերպ կաջակցի, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու-Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանից հետո տեղի ունեցած քննարկման ժամանակ։

«Այժմ, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը ամեն կերպ կնպաստի դրան»,- ասել է Լավրովը։

Նա նշել է նաև, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ն, որոնք պարբերաբար իրենց միջնորդական ջանքերն են առաջարկում Հայաստանին ու Ադրբեջանին, իրականում ապակայունացնում են իրավիճակը Հարավային Կովկասում։

Ամենից շատ դիտված