Ռուսական կողմը Վերին Լարսում դժվարություններ է ստեղծում հայկական բեռնատարների համար
copy image url

Ռուսական կողմը Վերին Լարսում դժվարություններ է ստեղծում հայկական բեռնատարների համար

Ներքին 1 տարի առաջ - 09:00 23-09-2023
Տևական ժամանակ է՝ Վերին Լարսում հայկական բեռնատարներ են կուտակված։ Նրանք մեծ դժվարությամբ են հատում սահմանը և՛ մուտքի, և՛ ելքի պարագայում։ Բեռնատարներից մեկի վարորդը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական կողմը միտումնավոր խոչընդոտներ է ստեղծում․

«Ո՛չ ճանապարհներն են քանդված, ո՛չ մերկասառույց է առկա։ Պարզապես ռուսներն իրենց քմահաճույքով են աշխատում»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ։ Վերջինս պատասխանեց, որ նախարարությունը որևէ բողոք չի ստացել․

«Եղանակային պայմաններից ելնելով՝ միայն ծանրաբեռնված է Վրաստանի մի թունելից դուրս ելնող ճանապարհահատվածը։ Նախարարությունը որևէ բողոք չի ստացել այս հարցի վերաբերյալ»։

Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմը մի կողմից դժվարություններ է ստեղծում հայկական բեռնատարների համար, մյուս կողմից՝ ամեն ինչ անում է, որ այդ տեղեկությունը գաղտնի մնա։