Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտորը թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ համալսարանից
copy image url

Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտորը թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ համալսարանից

Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:20 22-09-2023
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Հայ-ՌՈւՍԱԿԱՆ Սլավոնական համալսարանի ռեկտորը թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ համալսարանից և միանալ «Ռուսաստանից կառավարվող» պրոցեսին:

«Ռուսաստանից կառավարվող» պրոցեսին չեն միանում ՌՈւՍԱԿԱՆ կապիտալով ձեռնարկությունները, որոնց աշխատակիցները 2018-ին կազմակերպված ձևով միացան հանրահավաքներին:

«Ռուսաստանից կառավարվող» պրոցեսին զուգահեռ չեն լռում հայության համար այդքան ատելի մարգոն ու սոլովյովը, հաչում են ու հաչում...

«Ռուսաստանից կառավարվող» պրոցեսին բեմահարթակից Վազգեն Մանուկյանն արդարացիորեն և ուղիղ մատնանշում է ռուսների մեղավորությունն անգործության մեջ:

Շարքը շարունակելի...
Հ.Գ. իմ համոզմունքն է, որ ռուսների հետ խորքային հաշտություն ունեն իշխանությունները, խորքային»։

Ամենից շատ դիտված