Խաղաղապահների բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել ԼՂ-ի տուժած բնակիչներին. ՌԴ ՊՆ
copy image url

Խաղաղապահների բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել ԼՂ-ի տուժած բնակիչներին. ՌԴ ՊՆ

Ներքին 1 տարի առաջ - 13:57 22-09-2023
Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները շարունակում են անդադար ռեժիմով որակյալ և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչներին։ Այս մասին ասվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում, որտեղ նաև համապատասխան տեսանյութ է հրապարակվել:

Նշվում է, որ բժշկական թիմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և հոգեբաններ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի տարածքում տեղակայվել է բլոկ-մոդուլային ճամբար՝ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Ամենից շատ դիտված