ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է շարունակի զբաղվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով․Ճապոնիայի ներկայացուցիչ
copy image url

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է շարունակի զբաղվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով․Ճապոնիայի ներկայացուցիչ

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 02:20 22-09-2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ճապոնիայի ներկայացուցիչ Յուկիա Համամոտոն խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման կապակցությամբ։

Համամոտոն միևնույն ժամանակ նշել է, որ մարտական գործողությունների մեկնարկից հետո Ադրբեջանին կոչ է արել անմիջապես դադարեցնել դրանք: Նրա խոսքով՝ իրավիճակի ցանկացած միակողմանի փոփոխություն անընդունելի է:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է շարունակի զբաղվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով»,- նշել է դիվանագետը։

Վերջինս հավելել է, որ պետք է ապահովվի մարդկանց անվտանգությունը և միջազգային կազմակերպությունների մարդասիրական հասանելիությունը: Նա ասել է, որ Տոկիոն բոլոր կողմերին կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:

Ամենից շատ դիտված