Եվլախում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են սոցիալական և հումանիտար բնույթի հարցեր։
Մասնավորապես, նշվել է վառելիքի հատուկ կարիքի մասին։
Ադրբեջանական «APA» կայքը հայտնում է, որ Արցախի ներկայացուցիչները հայտարարել են «մթերքի տեսքով մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին»։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Արցախի պատվիրակության հետ հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հաջորդ հանդիպումը անցկացնելու վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդիպումը գնահատել է «կառուցողական», միջավայրը՝ «դրական»: