Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու. Հովիկ Աղազարյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:20 21-09-2023
Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս իշխանությունը փակում է Երրորդ հանրապետության էջը:

«Փոխեք իշխանությունը: Տարբերեք իշխանությունը պետությունից: Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու: Դուք ձեր հարցադրումներում վիրավորանք մի մտցրեք, ես էլ այսպես չեմ պատասխանի: Մանդատը դուք չեք տվել, որ պահանջեք վայր դնել»:

Նշենք, որ քիչ առաջ զոհվածների ծնողները թույլ չտվեցին ՔՊ-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին մոտք գործել «Եռաբլուրի» տարածք:

Ամենից շատ դիտված