ՔՊ-ականնրը թող Դերվիշի շորեր հագնեն, իրենց մասին հարցեր տան. Արթուր Գևորգյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:00 19-09-2023
«Ընտրությունները իր ժամանակահատվածով համընկավ մի իրավիճակի հետ, երբ հասարակությունը ուներ որոշարկված վերաբերմունք իշխանությունների հանդեպ։ Ժողովրդի հիասթափությունը իշխանությունից և իշխանության վարած քաղաքականությունից պիտի մի ձև արտացոլվեր»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային կառավարման մոդելների փորձագետ, քանդակագործ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին։

Արթուր Գևորգյանի խոսքով՝ ընտրություններին կային 2 կողմ. ընդգծված ընդդիմություն, որը հայտարարում էր, որ պիտի իշխանություններին տապալի և մյուս կողմը օրվա վարչապետն էր, ով ասում էր, որ Հայաստանը պիտի լինի ինքնիշխան և այլն և այն մարդիկ, ովքեր փորձեն ինչ-որ բան անել, պետք է բորդյուր լիզեն, կամ չգիտեմ ինչ։ Այսինքն՝ քաղաքական կրքերի նման զարգացումը պետք է տար ինչ-որ մի արդյունք։

«Տեղի ունեցավ այն, ինչին ոչ ոք չէր սպասում, այսինքն՝ մասնակիցների թիվը փաստեց, որ ՀՀ քաղաքացին հետաքրքրված չէ ընտրություններով և իրեն ուրիշ բան է հետաքրքրում՝ դրանք անվտանգային խնդիրներն են, դա Արցախն է, դա իշխանությունների վարած սխալ քաղաքականությունն է»,- ընդգծեց քանդակագործը։
Վերջինիս խոսքով՝ ընտրությունները փաստեցին, որ կա կառավարման լուրջ ճգնաժամ, չեն տիրապետում իրավիճակին։

Արթուր Գևորգյանը անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետագա զարգացումներին, Արցախյան հիմնահարցի վրա դրանց ազդեցությանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալ-չմնալու հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված