Ինքը կյանքում փախչող տղա է․ էդ տեսակն է ագրեսիվ լինում․ Անդրանիկ Թևանյանը՝ Փաշինյանի մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:58 17-09-2023
«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ժամանել է ընտրատեղամաս։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը բանավեճին չմասնակցած թեկնածուների մասին, Թևանյանն ասաց․ «Երբ որ դասալիքը, դեպքի վայրից ծլկողը խոսում է փախչելուց, ժողովրդի աչքերին նայելուց․․․․ Օգոստոսի 23-ին, երբ մեկնարկեց քարոզարշավը, ես կոչ արեցի նրան, որ մեյդան դուրս գա, 2018 թ․ ոնց էր մեյդան դուրս եկել, ծղրտոցով ինչ-որ կոչեր էր անում և քաղաքապետի ընտրությանն էր մասնակցում, մարդկանց սևերի և սպիտակների էր բաժանում, բայց գլուխը բնից չհանեց, վերջին օրով էդ բերովի զանգվածի մոտ ասել, որ բանավեճին չեք մասնակցել, կոնկրետ եթե ինքը ընտրարշավ մտներ, ես իրեն կասեի կոնկրետ ինչ կա։ Ընդհանրապես ինքը կյանքում փախչող տղա է։ Պատմում էր, չէ՞, մարտի մեկին՝ էկա էս գարաժի տակ թաքնվեցի։ Ես իրեն շուտվանից գիտեմ, երբ որ պատվերով գրող լրագրող էր՝ փախչող, վախկոտ։ Էդ փախչող տեսակն ա ագրեսիվ լինում»։

Անդրադառնալով Փաշինյանի կոշտ հայտարարություններին՝ ասֆալտի դիետա պահելու, բորդյուր լիզելու մասին՝ ասաց․ «Լիզել բառը նրա մոտ շատ է կրկնվում։ Հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչ-որ ցավում է, դրանից էլ խոսում է։ Ինքը հավանաբար լիզելու հետ կապված ինչ-որ խնդիրներ ունի, դրա համար էդ բառը շատ հաճախ օգտագործում է»։

Թևանյանը շեշտեց՝ այս իշխանությունը պիտի հեռանա, որ Էրդողանն արդեն Երևանի ընտրությունների կազմն ու կառուցվածքը չորոշի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի