Գյումրու ՔՊ-ական պաշտոնյաները՝ Երևանի ընտրատեղամասերի նախագահներ
copy image url

Գյումրու ՔՊ-ական պաշտոնյաները՝ Երևանի ընտրատեղամասերի նախագահներ

Ներքին 1 տարի առաջ - 12:00 17-09-2023
Oragir.News-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին որոշ ընտրական տեղամասերի հանձանաժողովների նախագահները, քարտուղարները Շիրակի մարզպետի աշխատակազմի տարբեր պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ական պաշտոնյաներն են, ովքեր գործուղվել են Երևան։



Մեր տեղեկություններով՝ Երևան գործուղված պաշտոնյաների մեջ է նաև Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը, հանձնաժողովի մի քանի անդամներ էլ Գյումրիի քաղաքապետարանից են։ Տարբեր ընտրատեղամասերում էլ ՔՊ-ական պաշտոնյաների ընտանիքի անդամներ են, ովքեր հանձնաժողովականների շարքերում են։



«Իրենց մաֆիան է, հանձնաժողովում ՔՊ-ականներից բացի ես ուրիշ մարդ չտեսա, ես ինքս դիմել էի, բայց անհեթեթ պատճառաբանությամբ մերժեցին, իբր հայտարարված ժամկետից ուշացրել եմ փաստաթղթերս»,- պատմեց Գյումրիի մեր աղբյուրը։

Ամենից շատ դիտված