Դովեղում վարժանք կանցկացվի
copy image url

Դովեղում վարժանք կանցկացվի

Ներքին 1 տարի առաջ - 15:13 13-09-2023
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ:

Ամենից շատ դիտված