Վաղվանից Երևանում փորձնական երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը․ Տիգրան Ավինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:17 11-09-2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․

«Վաղվանից Երևանում փորձնական երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը: Համայնքն առաջիկայում կհայտարարի շուրջ 250 նմանատիպ շարժակազմ ձեռք բերելու մրցույթ:

Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը համալրել «կանաչ» տրանսպորտով:

Հաճելի է արձանագրել, որ ներկրված ու ներկրվող ավտոբուսներն իրենց որակով ու հարմարավետությամբ անհամեմատելի են Երևանում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ»:

Ամենից շատ դիտված