Ռուսական վերջին նախաձեռնությունը, որը վերջին ամիսների ամենափոխզիջումայինն էր, Ադրբեջանը տապալում է․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Ռուսական վերջին նախաձեռնությունը, որը վերջին ամիսների ամենափոխզիջումայինն էր, Ադրբեջանը տապալում է․ Տիգրան Աբրահամյան

Ներքին 1 տարի առաջ - 11:15 10-09-2023
Ադրբեջանը մերժողական կեցվածք է ընդունել Արցախի հումանիտար վիճակի վերաբերյալ միջնորդ երկրների առաջարկներին և ակնհայտորեն իրավիճակը տանում է բախման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ և Գորիս-Ստեփանակերտ երթուղիների հնարավոր գործարկումը և դրա վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները զուտ արտաքին ֆոն ապահովելու միջոց են:

Իրականում Ադրբեջանը ինչ-որ հարցում` կարևոր չէ, թե կոնկրետ որ, ուզում է Արցախից մերժում ստանա, ապա դրանից հետո կոնկրետ գործողությունների անցնի:

Ռուսական վերջին նախաձեռնությունը, որը վերջին ամիսների ամենափոխզիջումայինն էր` լավն էր, թե վատն էր, ընդունելի էր, թե անընդունելի, Ադրբեջանը տապալում է:

Ադրբեջանը փաստացի հրաժարվում է բանակցություններից և եթե առաջիկա օրերին, միգուցե նույնիսկ` ժամերին, արտաքին ճնշումներ չլինեն, իրադարձությունները ծանր փուլ կտեղափոխվեն»:

Ամենից շատ դիտված