Երևանում հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը ենթարկվել են վարչական ձերբակալման
copy image url

Երևանում հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը ենթարկվել են վարչական ձերբակալման

Ներքին 1 տարի առաջ - 00:10 10-09-2023
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման։

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին ժամը 22։00-ի սահմաններում Երևանի տարբեր հատվածներում մի քանի րոպե անընդմեջ լսվել են հրավառության չդադարող ձայներ, ինչը սահմանային լարված իրավիճակի ֆոնին շատերին է վախեցրել։ Օգտատերերը նաև տեսանյութեր են հրապարակել՝ նշելով, որ ուժգին հրավառությունը տեղի է ունցել Dvin Music Hall-ում։

Ամենից շատ դիտված