Ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրել
copy image url

Ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրել

Ներքին 1 տարի առաջ - 21:50 08-09-2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցում է Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Ամենից շատ դիտված