Կառավարոսւթյան մոտ այսօր տնտեսվարողները բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով փակել Wildberries-ը, քանի որ Wildberries-ի գործունեության հետևանքով իրենք կորուստներ են կրում։
Տնտեսվարողների ներկայացուցիչներին կառավարությունից հրավիրել էին քննարկման, սակայն կառավարությունից իջնելուց հետո ՝ տնտեսվարող Արյման Թումասյանն ասաց, որ կառավարությունից իրենց հորդորել են տուն գնալ։ «Ասացին՝ գնացեք, մենք այդ հարցը քննարկում ենք, բայց, ի՞նչ քննարկել, մենք ամեն օր ֆինանսական կորոստներ ենք ունենում, ապրելու խնդիր ունենք, մեր երեխեքը հացի փող չունեն։
Ասում են՝ նախագիծ ենք մշակում, բայց այդ նախագծի մշակումը կարող է տևել 2 շաբաթ, 2 ամիս, 5 ամիս։ Մենք չեն եկել զսպելու Wildberries-ին, մենք եկել ենք փակելու այն։ Մենք պահանջում ենք, վարչապետից արտահերթ նիստ հրավիրել, որովհետև մենք ենք փող տալիս, որ էդ կառավարությունը կա, իրենց հարկատուին չե՞ն ուզում լսել»,-ասաց Թումասյանը։