2008-ին կոչ եմ արել ընտրել Արայիկ Հարությունյանին, վստահ էի՝ կլինի լավ նախագահ. Ռուբեն Վարդանյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:12 06-09-2023
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ մենք այսօր պետք է ամեն ինչ անենք, որ համախմբվենք, որ չթողնենք Արցախն Ադրբեջանի մաս դառնա, հայաթափվի: Պետք է նաև այնպես անել, որ Երևանը` որպես մայրաքաղաք, դառնա աշխարհի ամենալավ քաղաքը, որտեղ կուզեն մարդիկ գալ, ապրել, ժամանակ անցկացնել ու հասկանան, որ սա հայ աշխարհի մայրաքաղաքն է:

«Պետք է ցույց տանք, որ ապագան մեր ձեռքում է և հորդորում եմ, որ բոլորդ մասնակցեք ընտրություններին»,- ասաց Վարդանյանը։

Հարցին՝ 2008 թվականին ինքը կոչ էր անում ընտրել Արայիկ Հարությունյանին, իսկ նրա հրաժարականից առաջ էլ, հետո էլ նրան քննադատում է, Վարդանյանը պատասխանել է, թե կարծում էր` նա լավ նախագահ կլինի․ «Ես վստահ էի, որ նրա թեկնածությունը՝ որպես փորձառու քաղաքական գործչի, հաջող էր տնտեսության զարգացման գործում, ոչ պատերազմական ժամանակ։ Ես հրաժարական չեմ տվել, ինձ հեռացրել են, դա նախագահի որոշումն էր, բայց ես այդ որոշումը չեմ քննադատել եւ հարգանքով եմ վերաբերվել»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի