Նիկոլ Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ սլանում է Շիրակի մարզ:
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն այսօր կայցելի Անի և Արթիկ խոշորացված համայնքներ, ինչպես նաև Ախուրյան խոշորացված համայնքի գյուղեր։
Մեր աղբյուրի խոսքով, Փաշինյանը գյուղից գյուղ շրջում է, որպեսզի անձամբ լսի և ծանոթանա ՀՀ հպարտ քաղաքացիների խնդիրներին։
«Վաղ առավոտից տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները»,- ասաց մեր զրուցակիցը:
Փաշինյանի վերջին կանգառը Գյումրիում է լինելու, վարչապետը կայցելի նաև Գյումրի բժշկական կենտրոն, որը վերջին երեք տարիներին մասնագիտացված հիվանդանոցների լուծարման հաշվին ընդլայնել է իր բաժանմունքներն ու ծառայությունների փաթեթը։
Մեր տեղեկություններով, Փաշինյանի Շիրակի մարզ այցն այս երկուշաբթի օրն է նախատեսված եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվել է։