Չարենցավանը շուտով ոչ թե եվրոպական քաղաք է դառնալու, այլ հայտնվելու է բնապահպանական աղետի մեջ. Անահիտ Խեչոյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 00:04 05-09-2023
Չարենցավանի ավագանու անդամ և «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Անահիտ Խեչոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Գիշեր-ցերեկ ծխացող աղբավայր, վտանգավոր արտանետումներ, այրվող անտառներ, օրեցօր կրճատվող կանաչ գոտիներ, զավթված հանրային տարածքներ, վատ կառավարվող տրանսպորտային համակարգ` այսպիսի իրավիճակ է տիրում Չարենցավանում այսօր։ Չարենցավանում ավագանիում մեծամասնություն կազմող և իրենց մեծամասնությունն աջ ու ձախ շահարկող ուժը խոստանում էր «եվրոպական փոքր քաղաքի տեսք ունեցող քաղաք» դարձնել։

Վախենում եմ, որ բնակիչներից ծածուկ գործարքների արդյունքում Չարենցավանը շուտով ոչ թե եվրոպական քաղաք է դառնալու, այլ հայտնվելու է բնապահպանական աղետի մեջ»։



Ամենից շատ դիտված