Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղին քանդելու շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Վաղ առավոտից տասնյակ քաղաքացիներ հավաքվել և բողոքի ակցիա էին իրականացնում նշված հատվածում՝ պահանջելով դադարեցնել քանդման աշխատանքները։
Իրավիճակը մի պահն այնքան էր լարվել, որ ոստիկանությունը քաղաքացիների բերման ենթարկեց։
Ինչպես միշտ տարածքում ներկա է գտնվել մի ՔՊ-ական, որն աչքի է ընկել իր բառամթերքով։ Տիգրան Մանուկյան անուն-ազգանունով անձը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, պարզաբանել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ է իրականացնում քաղաքապետարանը, ապա նշել, որ այդ բողոքը քաղաքական ենթատեքստ ունի․
«Ամբողջը քաղաքական բան ա, որ խանգարեն, ոչ մի լավ բան չփոխվի, չնայած կերել են, թե իրենց մոտ, ինչ-որ բան կստացվի, բայց իրենց նպատակը դա է»։
Արդյոք նման բառամթերք օգտագործելուց հետո Տիգրան Ավինյանը և իր թիմը սույն պաշտոնյանին կհանդուժեն իրենց շարքերում՝ ժամանակը ցույց կտա։