Երևանում բախվել են Lexus-ն ու Opel-ը. 5 վիրավորից 3-ը երեխաներ են․ shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են Lexus-ն ու Opel-ը. 5 վիրավորից 3-ը երեխաներ են․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 18:36 28-08-2023
Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Lexus GX 470 մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մասամբ հայտնվել մայթին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված