Հո չեն կանգնելու մեր ժողովրդին ասեն՝ Արցախից հրաժարվեք, մենք Արցախն արդեն հանձնել ենք․ Թանդիլյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 26-08-2023
Դեռ փորձում են մարդկանց հիշեցնել ու պատմել, որ սեպտեմբերի 17-ին նախատեսված ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, ով ասօր Ավան վարչական շրջանում էր։

«Մարդիկ դեռ իրազեկման փուլում են: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք պատրաստակամություն լսելու, թե ինչի մասին ենք խոսում: Մենք հույս ունենք, որ այդ արձագանքը սեպտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցելու հետևանք է լինելու: Ամենակարևոր բանը, որ ունենք անելու, հաղթահարելն է այն հուսահատությունն ու հիասթափությունը, որ մարդկանց պատել է այս 5 տարվա իշխանությունների պատճառով ու համընդհանուր երկրում տիրող իրավիճակով պայմանավորված: Շատ դժվար է Արցախում ստեղծված այդ իրավիճակի պայմաններում քարոզարշավ իրականացնել, բայց մենք շատ պատասխանատու ենք զգում մեզ Երևանում իշխանափոխություն իրականացնելու հարցում, դա մեզ ուժ է տալիս հավաքվել, գնալ քարոզարշավի, մարդկանց հետ խոսել հասկանալի լեզվով, որ կարողանան մեր քվեաթերթիկով, որը 13-ն է, իշխանափոխություն իրականացնել և կանխատեսել Երևանի զարգացումը առաջիկա հինգ տարվա համար»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Դիտարկմանը, թե ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի ժամանակ լրագրողներին հորդորել է իրեն Արցախից հարց չտալ, այլ միայն այգիներից ու մանկապարտեզներից խոսել, Մանե Թանդիլյանն արձագանքեց.

«Ակնհայտորեն իրենք այդպես պետք է պատասխանեն, որովհետև հո չեն կանգնելու մեր ժողովրդին ասեն՝ Արցախից հրաժարվեք, մենք Արցախն արդեն հանձնել ենք: Հետևաբար, մեր ուժը, որ ստեղծվել է անմիջապես պատերազմից հետո, ամեն օր զբաղված է իշխանափոխությամբ ու հենց Արցախն է եղել կարմիր գիծ, որ ստեղծել ենք կուսակցություն: Արցախի ժողովրդի ինքնորոշման, պաշտպանության համար անելու ենք ամեն բան: Ինչ է նշանակում Երևանի ընտրությունը Արցախի համար: Երևանում, երբ տեղի ունենա իշխանափոխությունը, հանրությունը, համայն աշխարհն իմանալու է, որ Երևանում մի ուժ է եկել իշխանության, որը խոսում է և խոսելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որը չի փոխելու ՀՀ անկախության հռչակագիրը, որտեղ գրված է ԼՂ-ի և այն որոշման մասին, որ ՀՀ և Արցախի ժողովուրդները համատեղ կայացրել են, հետևաբար՝ այս լուրջ ազդակը կանգնեցնելու է որոշ գործընթացներ»:

Հարցին՝ հնարավո՞ր է Երևանի ընտրություններով փրկել ԱՐցախը, Թանդիանը պատասխանեց․ «Ես հավատումեմ, որ այստեղի իշխանափոխությունն ազդակ է։ Սա նշանակում է՝ բան է փոխվել երկրում, և Երևանի ժողովուրդը համաձայն չէ այս իշխանության վարած քաղաքականության հետ»։



Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ