Վարորդը փորձել է 2 ձեռքով կանգնեցնել շարժվող ավտոբուսը 

Ներքին 1 տարի առաջ - 16:30 26-08-2023
Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանին պատկանող 25 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի ենթարկվում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդը դուրս գալիս ավտոբուսից, փակում դուռը և ընդամենը 2 քայլ անելուց հետո ավտոբուսը սկսում է ինքն իրեն առաջ շարժվել։ Վարորդը փորձում է ձեռքերով կանգնեցնել ավտոբուսը, ինչը նրան բնականաբար չի հաջողվում։

Ավտոբուսը հարվածում է գազատար խողովակին, վթարի հետևանքով շինություն է փլուզվում։

Երևանի քաղաքապետարանից Oragir.News-ին հայտնեցին, որ վթարի հետևանքով վնասվել է ավտոբուսի կողային հայելին․

«Դեպքը տեղի ունեցել Պռոշյան Սովխուզում։ Ավտոբուսի մեջ քաղաքացիներ չեն եղել։ Վերջնականգառում ճանապարհը թեք է եղել, վարորդը մեքենայից իջել է, իսկ այն առաջ է գնացել, կպել գազատար խողովակին։

Ավտոբուսն առանձնապես չի վնասվել, միայն հայելին է կոտրվել, ինչն արդեն փոխարինված է, մեքենան էլ շահագործվում է»,- պարզաբանեցին քաղաքապետարանից։

Ամենից շատ դիտված