Մենակ խնդրում եմ՝ երկու աթոռ տեղադրեք կանգառում․ Էրեբունու բնակիչը՝ Մանե Թանդիլյանին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:13 25-08-2023
«Մեր կանգառում նստելու տեղ չկա, կանգնած ենք մնում։ Խնդրում եմ ձեզ՝ 2 հատ աթոռ մի տեղ, 3 հատ աթոռ մի տեղ դրեք»,- Էրեբունիում «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում դիմելով Մանե Թանդիլանին ասաց տեղի տարեց բնակիչներից մեկը։

Նա դժգոհեց նաև աղբամանների բացակայությունից․ «Խնդրում եմ օգնել լուծել խնդիրը։ Ես դիմում եմ գրել մեր քաղաքապետին, էսօր պիտի նամակի պատասխանը ստանայի, բայց դեռ չեմ ստացեկ։ Կարող է վաղը ստանամ, մյուս օրը, բայց խնդրում եմ․․․ երեխաները հիմա կուլտուրական են, գոնե աղբաման լինի, երեխաները աղբն այնտեղ գցեն»։