Այնթապ գյուղում Nissan է այրվել
copy image url

Այնթապ գյուղում Nissan է այրվել

Ներքին 1 տարի առաջ - 22:50 25-08-2023
Օգոստոսի 25-ին, ժամը 19։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի Ժանյակագործների փողոցում երկհարկանի տան ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է ավտոտնակում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված